Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Չինաստանում եռակողմ հանդիպում ունենալ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ: ԱՄՆ նախագահը հայտնել է, որ բանակցությունների օրակարգում կարող է լինել ապամիջուկայնացման հարցը։
Թրամփը կարծիք էր հայտնել, որ Պուտինը հեռավորություն է պահպանում Իրանից և չի միջամտում ԱՄՆ-Իրան հակամարտությանը։
«Դա լավ է, քանի որ մենք շատ ուժեղ ճնշում ենք գործադրում Իրանի վրա»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։










