Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում

Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարը, որին մասնակցել են համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Մրցաշարի հաղթող է դարձել Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուզջան։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Նիդերլանդները ներկայացնող գրոսմայստեր Անիշ Գիրին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան։

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Մրցաշարի եզրափակիչ փուլում Հայկ Մարտիրոսյանը 25.5։14.5 հաշվով հաղթանակ է տարել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։

Դասական շախմատի երկու պարտիաներն էլ ավարտվել են Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։

Մրցաշարին մասնակցել է նաև աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում