Եզրափակիչ փուլի առաջին խաղային օրն ավարտվել է հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլի առաջին խաղային օրը Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 14.5։5.5 հաշվով հաղթանակ է տարել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։
Եզրափակիչ փուլն անցկացվում է նոյեմբերի 19-ին և 20-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները խաղում են 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։
Կայծակնային շախմատում ամեն հաղթանակի համար մասնակիցները վաստակում են 1 միավոր, արագ շախմատում՝ 4, իսկ դասական շախմատում՝ 8 միավոր։
Դասական շախմատի առաջին պարտիան ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։
Նոյեմբերի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին, Հայկ Մարտիրոսյանը և Արջուն Էրիգաիսին կշարունակեն իրենց պայքարը։
Հաջողություն ենք մաղթում Հայկին։










