Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Լևոնյանը և Միքայել Խաչատրյանը նոյեմբերի 25-27-ը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 17-ի կարգադրության մեջ։
Պատգամավորներին կուղեկցի պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։









