Ալբերտ Հովհաննիսյանի հայրը հավանություն է տվել «Հաղթանակ» զբոսայգում հիշատակի անկյուն ստեղծելու համար առաջարկվող տարածքին․ Ավինյան

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը հավանություն է տվել «Հաղթանակ» զբոսայգում հիշատակի անկյուն ստեղծելու համար առաջարկվող տարածքին․ Ավինյան

Հանդիպել եմ անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտի և մեր մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված անկյուն ստեղծելու նախաձեռնությունը։ Առաջարկվող տարածքն արժանացել է հերոսի հոր հավանությանը։

Այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու ուղղությամբ, որոնք կներկայացվեն և կհամաձայնեցվեն հերոսի ընտանիքի հետ։

Կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացվի հարազատների հետ համատեղ քննարկումների և նրանց ցանկությունների հաշվառմամբ»,-նշել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում