Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրանցած անհայտ կորած անձանց թիվը վերջին տասնամյակներում հասել է ամենաբարձր ցուցանիշին․ երևանյան համաժողովում տեղեկացրել է կառույցի նախագահը։
Վարչապետ Փաշինյանի տվյալներով՝ Հայաստանն այսօր առերեսվում է անհայտ կորած մոտ հազար անձի խնդրին, որոնցից 777-ը անհայտ կորած է համարվում դեռևս 90-ականների սկզբից։ Միջազգային համաժողովի նպատակն է քննարկել հակամարտությունների հետևանքով անհայտ կորածների խնդիրը, անդրադառնալ միջազգային ու տարածաշրջանային գործակցությունն ամրապնդելու ուղիներին։
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։













