ՎՎարդուհի Հարությունյան

Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Շենժենում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ուսումնասիրում է քիմիական և կենսաբանական զենքի ստեղծման հնարավորությունը, քանի որ Միացյալ Նահանգները փակել է Թեհրանի ճանապարհը դեպի միջուկային զենք։

Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ռազմածովային ուժերը և շարքից հանել նրա ռազմաօդային ուժերը։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ դիմել Չինաստանին կամ Ռուսաստանին՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու հարցում օգնության համար։ Թրամփի խոսքով՝ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, ուստի ինքն օգնության կարիք չունի. բանակցությունները շարունակվում են։

Միևնույն ժամանակ նախագահը տեղեկացրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել է նաև Իրանի հարցը։ Թրամփի խոսքով՝ և՛ Վաշինգտոնը, և՛ Պեկինը շահագրգռված են Հորմուզի նեղուցով էներգակիրների անխափան մատակարարումների ապահովմամբ և նրանով, որ Իրանը միջուկային զենք չունենա։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում