ԵՄ հանձնակատարը վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակելու ՀՀ-ի հետ սերտ ու արդյունավետ համագործակցությունը

ԵՄ հանձնակատարը վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակելու ՀՀ-ի հետ սերտ ու արդյունավետ համագործակցությունը

Նոյեմբերի 19-ին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ընդունել է դեսպան Տիգրան Բալայանին՝ Բրյուսելում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Բալայանը խորին շնորհակալություն է հայտնել իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության, նախաձեռնողականության և հետևողականության համար՝ առանձնահատուկ ընդգծելով հանձնակատար Կոսի անձնական ներդրումը ՀՀ-ԵՄ գործընկերության առաջմղման ու որակական նոր մակարդակի բարձրացման գործում։ Տիգրան Բալայանը նաև բարձր է գնահատել Եվրոպական հանձնաժողովի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի դիմակայունության ամրապնդման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցերում՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով ձևավորված ամուր հիմքերը կծառայեն երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը։

ԵՄ հանձնակատարը Եվրոպական հանձնաժողովի անունից երախտագիտություն է հայտնել դեսպան Բալայանին՝ բարձր գնահատելով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործում վերջինիս դերակատարումը։ Մարթա Կոսը հատկապես ջերմությամբ հիշել է այն համատեղ նախաձեռնությունները, որոնք ծնվել են երկկողմ արդյունավետ քննարկումների արդյունքում և շոշափելի փոփոխություններ են բերել Հայաստանի քաղաքացիների կյանքում։

Հանդիպման ավարտին ԵՄ հանձնակատարը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստանի հետ սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված նոր հավակնոտ նշաձողերի նվաճմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում