Նոյեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգի կառավարության «Պրո Կորդոբա» գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին առևտրի պալատի ներկայացուցիչներ և գործարարներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ Կորդոբա նահանգի հետ գործարար կապերի ակտիվացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների և ԱԲ-ի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությանը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2026–2031 թթ. ծրագրի թիրախները, տնտեսության զարգացման արդի միտումները և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Հանդիպման ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» փոխտնօրեն Արամ Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու ներդրումների խթանման ուղղությամբ կատարվող աշխատանքները։










