ՎՎարդուհի Հարությունյան

Թրամփը ժամանել է Չինաստան՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին

Թրամփը ժամանել է Չինաստան՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստան՝ մասնակցելու Շենժենում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, որի շրջանակում նախատեսվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահների եռակողմ պատմական հանդիպումը։ Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը կարճ, ոչ ֆորմալ զրույց են ունեցել գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարման արարողության ժամանակ։

Մինչ այդ Թրամփն այցելել է Ֆիլիպիններ, որի հետ առևտրային համաձայնագիր է կնքվել:

«Ձեռք ենք բերել նոր, բոլորովին այլ բնույթի առևտրային փաստաթուղթ։ Սա իսկապես նշանակալի իրադարձություն կլինի և մեծ օգուտ կբերի մեր ֆերմերներին ու էներգետիկ ոլորտի դերակատարներին»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը: Ֆիլիպիններում Սպիտակ տան ղեկավարը մասնակցել է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովին, նաև Քառյակի երկրների ղեկավարների հանդիպմանը, որին անդամակցում են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Ավստրալիան և Հնդկաստանը։

Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ լավ հարաբերություններ ունի այդ երկրների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում