ՎՎարդուհի Հարությունյան

ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթի «Ալի ալ Սալեմ» ավիաբազայում ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերին հարվածների մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթի «Ալի ալ Սալեմ» ավիաբազայում ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերին հարվածների մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ մարտական անօդաչուներով հարվածներ է հասցրել Քուվեյթի «Ալի ալ Սալեմ» ավիաբազայում տեղակայված ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, ինչպես նաև անօդաչուների և հրթիռների արձակման հարթակներին։

Իրանական կողմը բազան բնութագրել է որպես ԱՄՆ զինված ուժերի տարածաշրջանային լոգիստիկայի և օդային փոխադրումների կարևոր կենտրոն։

Իրանի բանակի հայտարարության համաձայն՝ երկրի պաշտպանությանը սպառնացող ցանկացած գործողության պատասխանն այսուհետ կլինի վճռական և չի սահմանափակվի աշխարհագրական որևէ տարածքով։

Քուվեյթի զինված ուժերն իրենց հերթին հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը վաղ առավոտից հակազդում են «թշնամական» անօդաչուների հարձակումներին։

Նշվել է, որ երկրում լսվող պայթյունների ձայները ՀՕՊ համակարգերի կողմից օդային թիրախների որսման հետևանք են։ Քուվեյթը, սակայն, չի հստակեցրել հարձակումների ծագումը, դրանց հետևանքով հասցված վնասի կամ զոհերի մասին տեղեկություններ չի հաղորդել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում