Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ տելեգրամյան հավելվածի միջոցով ձեռք է բերում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի գործընկերների հետ։ Նոյեմբերի 13-ի երեկոյան ժամը վեցին մոտ, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտային հարակից ավտոտնակների մոտ 20-ամյա անձը ձերբակալվել ու ներկայացվել է Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գույների կպչուն ժապավեններով 10 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 25 գրամ էր։ Ըստ նրա՝ փաթեթներում մարիխուանա էր, որը ձեռք էր բերել իրացման նպատակով։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նրա տեղադրած ևս երեք փաթեթ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին։
Կինը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Հանգամանքները պարզվում են։









