Սպանության, սպանության փորձի և զենք-զինամթերքի շրջանառության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան

Սպանության, սպանության փորձի և զենք-զինամթերքի շրջանառության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան

Նոյեմբերի 17-ին ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որը 2024 թվականի օգոստոսի 7-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության, սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

55-ամյա տղամարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում