Համայնքային ոստիկանության Գառնու բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մի երիտասարդ Ջրվեժում տեղադրում է թմրամիջոցներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում նոյեմբերի 16-ին՝ ժամը 14-ին, երբ երիտասարդը Ջրվեժի 51-րդ փողոցի սկզբնամասում փաթեթը տեղադրել էր պարսպի տակ և հեռախոսով լուսանկարել, Գառնու ոստիկանները նրան ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին։
Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 19-ամյա երիտասարդը հայտնեց, որ փաթեթի մեջ կոկաին է, որը նախորդ օրն ինքը ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով՝ իրացնելու նպատակով։ Նույն օրը Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթաթված 30 փաթեթ։
Նախաքննությունը շարունակվում է։













