Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել

Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օրերս բացահայտել են սրճեփ սարքերից կատարված գողության մի քանի դեպք։ Առաջին դեպքով ահազանգը ստացվել էր դեռևս սեպտեմբերի 24-ին։ Բագրատունյաց պողոտայում գտնվող մի ընկերության ներսում տեղադրված սարքը բացել էին հարմարեցված բանալիով և տարել մոտ 80 հազար դրամ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Համայնքային ոստիկանների միջոցառումներն արդյունք տվին նոյեմբերի 4-ին։ Առավոտյան ժամը 8-ին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ 35-ամյա տղամարդը ձերբակալվեց իր տանը։ Շենգավիթի բաժնում նա խոստովանեց արարքը և հավելեց, որ նույնատիպ գողություն կատարել է նաև Բագրատունյաց պողոտայի այլ հասցեում։

Երկրորդ դեպքը կատարվել էր հոկտեմբերի 24-ին։ Շիրակի փողոցում կոտրել էին սրճեփ սարքը և գողացել մոտ 90 հազար դրամ։

Համայնքային ոստիկանները պարզել են կատարողի ինքնությունը։ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում բնակվող 26-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Երկու դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում