Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցությունների եռակողմ ձևաչափի ընդլայնումը Մոսկվայի հետ չի համաձայնեցվել, թեև բանակցություններին եվրոպական կողմի ներգրավման մասին հայտարարությունը Ջարեդ Քուշներն արել էր Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո:
«Բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է եռակողմ ձևաչափով: Շփումները վերսկսվել են Աբու Դաբիում, պայմանավորվածություն կա շարունակել դրանք։ Ժամկետը դեռ որոշված չէ. թեև որոշակի խոսակցություններ կան ձևաչափն ընդլայնելու վերաբերյալ, դա մեզ հետ համաձայնեցված չէ», - մանրամասնել է Ուշակովը։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը մեկնաբանել է Դոնալդ Թրամփը, կարծիք հայտնել, որ Վլադիմիր Պուտինը կարող էր շատ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել, սակայն փոքր ինչ հետ է քաշվել առճակատումից։
«Ինձ թվում է՝ նա կցանկանար, որ հակամարտությունն ավարտվեր»,- հավելել է ԱՄՆ նախագահը:










