Սևանա լիճ բաց թողեցինք Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ. ՇՄ նախարար

Սևանա լիճ բաց թողեցինք Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ. ՇՄ նախարար

Այսօր Սևանա լիճ բաց թողեցինք Սևանի իշխանի «գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Մանրաձկների բացթողումն իրականացրել ենք Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգային կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների շրջանակում։

Սևանի իշխանի պաշարների վերականգնումը մեր բնապահպանական առաջնահերթություններից է։ Յուրաքանչյուր նման բացթողում ևս մեկ քայլ է լճի կենսաբազմազանության պահպանման, ձկնային պաշարների համալրման և բնական հավասարակշռության վերականգնման ճանապարհին։

Շարունակելու ենք հետևողական աշխատանքները Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգնման ուղղությամբ։

Այս տարի նախատեսում ենք բաց թողնել 1 մլն մանրաձուկ»,- գրել է նախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում