Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն 5 երկիր՝ Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Լեհաստանը, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։
«Դիվանագիտական գործընթացներն ակտիվորեն շարունակվում են, հուսով ենք՝ դրանք ապարդյուն չեն լինի։ Մեր թիմն աշխատում է հնարավորինս կառուցողականորեն։ Ցանկանում ենք տեսնել պատերազմի արժանապատիվ ավարտ և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ»,- շեշտել է Զելենսկին։
Նա հաստատել է, որ առաջիկայում հանդիպում են անցկացնելու, այդ թվում՝ ամերիկյան կողմի մասնակցությամբ՝ քննարկելու հստակ առաջարկներ։










