ՎՎարդուհի Հարությունյան

Իրանի 11 նահանգ գազով ապահովվելու խնդիրներ ունի

Իրանի 11 նահանգ գազով ապահովվելու խնդիրներ ունի

Իրանի 11 նահանգ խնդիրներ ունի գազով ապահովման հետ կապված՝ հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար և Ազգային գազային ընկերության ղեկավար Սաիդ Տավակկոլին և հավելել, որ այս տարին չափազանց բարդ էր երկիրը գազով ապահովելու առումով։

Պաշտոնյայի խոսքով՝ գազի մատակարարման հետ կապված առավել լուրջ խնդիրներ են սպասվում երեք նահանգներում՝ Մազենդերանում, Գոլեստանում և Հյուսիսային Խորասանում։

Փոխնախարարն ընդգծել է, որ գազի սպառման օպտիմալացումը կարող է էապես օգնել խնդրի լուծմանը, քանի որ ձմեռային ժամանակահատվածում կենցաղային և առևտրային կարիքները կազմում են գազի սպառման ընդհանուր ծավալի ավելի քան 80 տոկոսը։

Ավելի վաղ նշվել էր, որ ներկայումս երկրում գազի դեֆիցիտը կազմում է օրական մոտ 530 միլիոն խորանարդ մետր։ Նախորդ տարի այն կազմել է 300 միլիոն, սակայն ռազմական գործողությունների պատճառով աճել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում