Իսլամաբադում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների գագաթնաժողովը: Քննարկման թեմաներից է եղել Գազայում տիրող իրավիճակը:
Մասնակիցները կոչ են արել ապահովել հումանիտար օգնության մուտքը պաղեստինյան անկլավ:
Ըստ Իրանի արտգործնախարարի՝ գործընկերները նաև աջակցել են ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման երկօրյա ծրագրին, որով նախատեսվում է 48 ժամում Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսում, եթե Վաշինգտոնը կատարի Թեհրանի պահանջները:
Դրանց թվում են պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, իրանական նավահանգիստների շրջափակման ավարտ և իրանական ակտիվների ապասառեցում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պայմաններից մի քանիսը որակել էր որպես «վրդովեցուցիչ և ծիծաղելի»: Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնության հասնելու անհրաժեշտություն չի տեսնում:










