Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը 210 կգ արդյունքով պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ

Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը 210 կգ արդյունքով պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի, աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող աշխարհի առաջնության գերծանր քաշային տղամարդկսնց պայքարում Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 205 կգ ու 210 կգ: Նա չբարձրացրեց 214 կգ: Այս վարժությունում նա արծաթե մեդալակիր է:

Հրում վարժությունում Լալայանը բարձրացրեց միայն 247 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:

Երկամարտի 457 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը 2026 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Այս քաշային կարգի մարզիկների պարգևատրողների շարքում էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում