«Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մատակարարվող սննդամթերքում հայտնաբերվել է 8 բջջային հեռախոս

«Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մատակարարվող սննդամթերքում հայտնաբերվել է 8 բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կողմից նախապես իրականացված հրահանգավորման արդյունքում նոյեմբերի 15-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում, կրկնակի զննության է ենթարկվել ազատազրկված անձանց մատակարարվող սնունդը։

Զննությամբ ջերմամեկուսիչ տարայում լցված ապուրի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել 8 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում