Արագածոտնի մարզում հայտնաբերվել է ապօրինի հանքարդյունահանման դեպք․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս

Արագածոտնի մարզում հայտնաբերվել է ապօրինի հանքարդյունահանման դեպք․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս

ՆԳՆ քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և համագործակցելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, ձեռք են բերել փաստական տվյալներ այն մասին, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները, Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արտենիի օբսիդիանի հանքավայրում՝ թույլտվությամբ հատկացված սահմաններից դուրս, գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա իրականացրել է ապօրինի արդյունահանում և արդյունահանված հումքն իրացրել տարբեր իրավաբանական անձանց։

Ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 524 միլիոն դրամի վնաս, իսկ շրջակա միջավայրին՝ էական վնաս։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում