2027-ին Եվրահանձնաժողովը նախատեսում է Ուկրաինային լրացուցիչ 45 միլիարդ եվրո տրամադրել. Ֆոն դեր Լայեն

2027-ին Եվրահանձնաժողովը նախատեսում է Ուկրաինային լրացուցիչ 45 միլիարդ եվրո տրամադրել. Ֆոն դեր Լայեն

2027 թվականին Եվրահանձնաժողովը նախատեսում է Ուկրաինային լրացուցիչ 45 միլիարդ եվրո տրամադրել՝ վարկերի տեսքով։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ դրանից 25 միլիարդը կծախսվի ռազմական օգնության, իսկ 20 միլիարդ եվրոն՝ Ուկրաինային բյուջետային աջակցության համար:

«Մենք հետևողականորեն միջոցներ ենք տրամադրել ուկրաինական պետության կենսագործունեության պահպանման և բնակչության ու ենթակառուցվածքների պաշտպանության համար, որոնք ենթարկվում են Ռուսաստանի հարձակումներին։ Այս աջակցությունը կենսական նշանակություն ուներ: Միևնույն ժամանակ, Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցում իր բարեփոխումներում՝ պաշտպանվելով ռուսական հարձակումներից»,- նշել է եվրոպացի պաշտոնյան։

Ըստ նրա՝ Ուկրաինան ստիպված կլինի վերադարձնել գումարը միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը փոխհատուցի Ուկրաինային պատճառված վնասը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ միաժամանակ շարունակվում է աշխատանքը պատժամիջոցների 22-րդ փաթեթի շուրջ, որը կներկայացվի հաջորդ շաբաթ: Նա կարծիք է հայտնել, որ պատժամիջոցներն աշխատում են՝ թուլացնելով Ռուսաստանի հիմքերը։

Ինչ վերաբերում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացին, ըստ Ֆոն դեր Լայենի, շարժվում են ըստ պլանի և ակնկալում, որ այս տարի մնացած երկու բանակցային ուղղությունները կբացվեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում