ԿԿարմեն Ղուկասյան

ԵՄ արտահանելու համար պետք չի լինել միջին, փոքր և մեծ արտադրող, այլ պետք է ունենալ որակով ծաղիկ. Էկոնոմիկայի նախարար

ԵՄ արտահանելու համար պետք չի լինել միջին, փոքր և մեծ արտադրող, այլ պետք է ունենալ որակով ծաղիկ. Էկոնոմիկայի նախարար

Եվրոպական միություն արտահանելու համար պետք չի լինել միջին, փոքր և մեծ արտադրող, ԵՄ արտահանելու համար պետք է ունենալ որակով ծաղիկ։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Հայաստանից արտահանվում են հիմնականում խոշոր արտադրողների ապրանքները, օրինակ՝ ծաղիկները, իսկ փոքրերն ու միջինները զրկված են այդ հնարավորությունից։

«Օրինակ՝ մենք ունենք 10 արտադրող, եթե 6-ը կարողանում է ԵՄ արտահանել, 4-ը չեն կարողանում, ու այդ 4-ն էլ ունեն այն նույն հնարավորությունները, ինչ 6-ը, ես կարծում եմ, որ այդ 4-ը պետք է իրենց մեջ փնտրեն պրոբլեմը։ Օրինակ՝ Ռեքս համակարգով (REX system - Registered Exporter system) արդեն իսկ գրանցվել է հայկական 53 ընկերություն և արտահանում է արել։ Դա ինչ է՝ այսինքն՝ գրանցվում են մեզ մոտ, որ օգտվեն անմաքս արտահանումից։ Ցանկը տեսա, հայտնի, խոշոր ընկերություններից մինչև ԱՁ կա։ Գրանցվել են, ունեն ապրանք, որը կարող են արտահանել և արտահանում են»,- ասաց Պապոյանը։

Նրա խոսքով՝ օգնության ծրագրեր կան բոլոր տնտեսվարողների համար։

«Մեր բոլոր ծրագրերը նախատեսված են բոլոր տնտեսվարողների համար, և մեր տնտեսվարողների մեծ մասն օգտվում է մեր ծրագրերից, և, այո, հայկական տասնյակ ընկերություններ ծաղիկ են արտահանում ԵՄ, և կան նաև ընկերություններ, որոնք չեն արտահանում, բայց դրա պատճառն այն է, որ այդ ծաղիկը չի կարող գնալ ԵՄ, որովհետև չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին»,- ընդգծեց նախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում