Սլովակիայում զանգվածային ցույցեր են: Հազարավոր քաղաքացիներ բողոքում են վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության, Մոսկվայի հետ նրա կապերի, ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողության քաղաքականության, իրավունքի գերակայության սկզբունքի և փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման դեմ։
Deutsche Welle-ն գրում է, որ նոյեմբերի 17-ին տեղի ունեցած բողոքի ցույցերը նվիրված են եղել 1989 թվականին Չեխոսլովակիայում թավշյա հեղափոխության 37-րդ տարեդարձին։
Ցույցը նախաձեռնած ընդդիմադիր «Առաջադեմ Սլովակիա» կուսակցության տվյալով՝ փողոցներ է դուրս եկել շուրջ 25 000 մարդ։ Նրանք պահանջել են վարչապետ Ֆիցոյի և նրա կառավարության հրաժարականը։
Նշվում է, որ Ֆիցոյի գլխավորությամբ իշխող կոալիցիան վերջերս կորցրել է խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը, քանի որ մի շարք պատգամավորներ դուրս են եկել կոալիցիայի կազմից։ Ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնել։










