Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները եղել և մնում են անսասան. Սի Ծինփին

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները եղել և մնում են անսասան. Սի Ծինփին

Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Չինաստանի և Ռուսաստանի նախագահները։ Սի Ծինփինը նշել է, որ երկկողմ հարաբերությունները եղել և մնում են անսասան՝ ցանկացած դժվարության պայմաններում։

«Դրանք ունեն լայն հեռանկարներ և կախված չեն աշխարհում տիրող կարճաժամկետ զարգացումներից։ Մեր հարաբերությունները ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն են հաղորդում քաոսային աշխարհին»,- համոզմունք է հայտնել Սին։

Նա ընդգծել է Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու կարևորությունը։

«Պատրաստ ենք Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ ջանքեր գործադրել՝ հանուն բարգավաճման»,- եզրափակել է Սի Ծինփինը։

Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին բաժին է ընկնում մոլորակի բնակչության 36 տոկոսը և միջազգային առևտրի 50 տոկոսը։

«Եվ մենք ունենք ընդհանուր նպատակ՝ ապահովել խաղաղությունն ու բարգավաճումն այս տարածաշրջանում։ Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն էլ գերազանցել է 200 միլիարդի սահմանագիծը», - շեշտել է Կրեմլի ղեկավարը։

Պուտինը հավելել է՝ շարունակում են զարգացնել հարաբերությունները նաև այլ ոլորտներում։

«Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում մենք հավատարիմ ենք ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը»,- ավարտել է խոսքը Պուտինը։

2 ժամ տևած բանակցություններից հետո նախագահները շարունակել են շփումը նախաճաշի ընթացքում։

Ակնկալվում է, որ նոյեմբերի 19-ին էլ կկայանա Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների առաջին եռակողմ հանդիպումը։ Թե կոնկրետ ինչ թեմաներ են քննարկելու նախագահները, պաշտոնապես չի հայտարարվել։ Կարող են նաև առանձին երկկողմ շփումներ անցկացվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում