ԼԼուսինե Մուրադյան

Վահե Հովհաննիսյանը՝ 2027 թվականին պաշտպանական ոլորտի ծախսերը 53 մլրդ դրամով ավելացնելու մասին

Վահե Հովհաննիսյանը՝ 2027 թվականին պաշտպանական ոլորտի ծախսերը 53 մլրդ դրամով ավելացնելու մասին

Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ելույթի շրջանակում դիտարկում արեց, թե ընդդիմությունն այս տարի չի խոսում այն մասին, որ 2027 թվականին պաշտպանական ոլորտի ծախսերը 53 մլրդ դրամով ավելացել են:

Վահե Հովհաննիսյանը հաստատեց՝ ոլորտի ծախսերն ավելացել են՝ այս համատեքստում հիշեցնելով դեռևս 2024 թվականին ընդունված մի որոշման մասին:

«2024 թվականին որոշում ընդունեցինք, որ 2025 թվականի դեֆիցիտն ավելացնելու ենք, որպեսզի պաշտպանությանն ուղղված որոշ ծախսեր ապագայից առաջ բերենք, այսինքն՝ այն ծախսերը, որ պետք է անեինք 2026, 2027, 2028 թվականներին, առաջանցիկ տեմպով անենք, որովհետև դրա կարիքն ունենք:

Դրա համար որոշեցինք, որ այս տարի պետք է 5,5 տոկոս դեֆիցիտ ունենանք, և, ըստ էության, մենք հենց դա էլ արեցինք. այդ դեֆիցիտը հաջորդ տարիներին նվազեց, և մեր պաշտպանական ծախսերը վերադարձան այն ուղեգծին, որով շարժվում ենք առաջ:

Հիմա այն ավելացումը, որը ունենք, պլանային ավելացում է այն ուղեգծով, որով շարժվում ենք առաջ: Առաջիկայում այդ տեմպով էլ շարժվելու ենք առաջ, այսինքն՝ մեր նպատակն է մոտավորապես ՀՆԱ-ի 4 տոկոս և ավելիի սահմաններում պահպանել մեր անվտանգությանն ուղղված ծախսերը, և դա անելու ենք»,- ասաց նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում