ԼԼուսինե Մուրադյան

Այս տարի 50 ԲԿ 10,4 մլրդ դրամով ավելի շատ հարկ է վճարել, 3 ԲԿ հայտնվել է խոշոր հարկատուների շարքում. Ավանեսյան

Այս տարի 50 ԲԿ 10,4 մլրդ դրամով ավելի շատ հարկ է վճարել, 3 ԲԿ հայտնվել է խոշոր հարկատուների շարքում. Ավանեսյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ 2026-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից ԲԿ-ներին փոխանցված գումարի դիմաց որքան հարկային մուտք է ապահովվել պետական բյուջե։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին խոշոր հարկատուների ցանկի փոփոխությունները։

«Նայելով խոշոր հարկատուների մասով ցուցանիշներին 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար՝ շատ հետաքրքիր արձանագրումներ ենք անում. այս տարի 50 բժշկական կազմակերպություն 10,4 մլրդ դրամով ավելի շատ հարկ է վճարել։ Նշեմ, որ այս տարի 3 ԲԿ հայտնվել է խոշոր հարկատուների շարքում, աճը կազմել է 26,4 տոկոս, այնինչ այլ ոլորտներում աճը կազմել է 13,9 տոկոս։

Կարևոր է, որ գրեթե բոլոր ընկերություններն են իրենց դիրքերը բարելավել խոշոր հարկատուների ցուցակում»,– ասաց նախարարը՝ նշելով, որ սա կարևորագույն ձեռքբերում է։

Այս համատեքստում Ավանեսյանը նաև ընդգծեց՝ առողջության համընդհանուր ապահովագրությունը ոչ միայն ծախս է, այլև եկամուտ պետական բյուջեի համար, և այն միջոցները, որ մի կողմից ծախսվում են անհրաժեշտ ծառայություններ գնելու համար, ԲԿ-ների մուտքերի և հարկային մասհանումների արդյունքում վերադառնում են պետբյուջե։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում