Թուրքիայի ոստիկանությունը ներխուժել է ընդդիմադիր Sozcu TV-ի գրասենյակ և խուզարկություններ իրականացրել։ Հեռուստաալիքի և դրա առցանց հարթակների կառավարումը հանձնվել է նշանակված կառավարչին։ Այս մասին հայտնում է հեռուստաալիքը՝ տեղի ունեցածը որակելով ընդդիմության նկատմամբ ճնշումների շարունակություն և մտահոգություն հայտնելով մամուլի ազատության վիճակի վերաբերյալ։
Sozcu TV-ի կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ հեռուստաալիքի ղեկավար կազմի մի քանի ներկայացուցիչ ձերբակալվել է։
«Թերթերի և հեռուստաալիքների դեմ Թուրքիայում իրականացվող գործողություններին ևս մեկը գումարվեց։ Առավոտյան ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Sozcu TV-ում և Sozcu-ի կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, տպագիր թերթը, ինչպես նաև Tavir և Korkusuz հրատարակությունները չեն տուժել։
Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։
Անցած ամիս կառավարիչ էր նշանակվել նաև ընդդիմադիր Halk TV հեռուստաալիքում, որը Թուրքիայի ամենադիտվող լրատվամիջոցներից է։








