Գյումրիում մեկնարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի փորձագիտական խմբի աշխատանքները

Գյումրիում մեկնարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի փորձագիտական խմբի աշխատանքները

Նոյեմբերի 18-ից Գյումրիում մեկնարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստի փորձագիտական խմբի նիստերի աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Օրակարգը ներառում է մաքսային կարգավորման հետագա կատարելագործման և իրավակիրառ պրակտիկայի միասնական մոտեցումների ձևավորման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող արդիական հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, նիստում անդրադարձ է կատարվել մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառմանը, տեղեկատվական փոխգործակցությանը, մաքսային ռիսկերի կառավարմանը, ապրանքների դասակարգմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցերի։

Ողջունելով փորձագիտական խմբին՝ ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանն ընդգծել է, որ մասնակիցների բարձր մասնագիտական մակարդակը, կառուցողական մտքերի փոխանակումը և մաքսային ծառայությունների կուտակած փորձը հնարավորություն կտան անցկացնել բովանդակալից քննարկումներ, գտնել փոխընդունելի լուծումներ և սահմանել գործնական մոտեցումներ, որոնք ուղղված կլինեն համագործակցության հետագա զարգացմանն ու մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում