Բարերարնե՞ր, թե բյուջե. թնջուկը լուծված է. Գյումրին տոնական զարդարանք կունենա բյուջեի հաշվին: Ավագանու որոշմամբ հատկացվել է 37 միլիոն դրամ: Քննարկվել է նաև քաղաքը երեկոյան ժամերին աղմուկից ազատելու, ինչպես նաև աղբահանություն իրականացնելու հարցով նոր ներդրումային առաջարկը:
Աղբի վերամշակման ներդրումային նախագիծը ներկայացրել է Իրանի ամենամեծ նավահանգստային քաղաքում նմանատիպ ծրագիր իրականացնող ընկերությունը:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան












