ԱՄՆ-ը մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ համաձայնեցնել դիրքորոշումները Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման հիմնական պայմանների շուրջ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջարեդ Քուշները ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ Բեռլին մեկնելուց առաջ: Նա նշել է, որ առաջիկա հանդիպման առաջնահերթություններից է նաև Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգումը:
Բացի դրանից՝ նախատեսվում է որոշել բազմակողմ բանակցությունների հաջորդ փուլի օրակարգն ու ձևաչափը:
Բանակցային ջանքերին զուգահեռ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ղրիմի կամուրջն այս շաբաթ արդեն երրորդ անգամ հարձակման է ենթարկվել: Կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:










