ՎՎարդուհի Հարությունյան

Սին, Թրամփը և Պուտինը համատեղ հայտարարություն են ընդունել Շենժենում կայացած հանդիպման արդյունքներով

Սին, Թրամփը և Պուտինը համատեղ հայտարարություն են ընդունել Շենժենում կայացած հանդիպման արդյունքներով

Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունել՝ նշելով, որ պետությունների ղեկավարները հանգամանորեն մտքեր են փոխանակել ընթացիկ միջազգային իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել պահպանել ռազմավարական կայունությունն ու միջազգային անվտանգությունը։

Հայտարարության տեքստում նաև ասված է.

«1. Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն իրենց հանձնառությունն են հայտնել ՄԱԿ-ի բարեփոխմանը, որպեսզի ՄԱԿ-ը կարողանա ավելի արդյունավետ արձագանքել գլոբալ մարտահրավերներին և համապատասխանել միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում իր հիմնարար առաքելությանը։

2. Երեք պետությունները նախատեսում են ավելացնել նավթավերամշակման արտադրանքի արտադրությունն ու մատակարարումները՝ ի շահ բոլոր երկրների։ Նրանք հաստատել են կայուն էներգամատակարարման կարևորությունը։

3. Երեք պետությունների ղեկավարները նշում են, որ պետությունների միջև համաձայնության սկզբունքը և պետությունների պաշտոնատար անձանց անձեռնմխելիության պահպանումը հիմնարար նշանակություն ունեն, և համաձայնել են, որ Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ այլ կառույցներ չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։

4. Երեք պետությունների ղեկավարները հաստատել են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Երեք երկրները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերը նվազեցնելու և միջուկային զենքի տարածումը կանխելու ուղղությամբ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում