Չինաստանում երկկողմ հանդիպումներ են անցկացրել Միացյալ Նահանգների, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարները։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է, և իրենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ունեն։ Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը և Պեկինը իրենց հարաբերությունները դարձրել են արդար։ Սի Ծինփինի հետ հանդիպմանը Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Չինաստանը և ԱՄՆ-ը ցանկանում են օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման գործում։
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։













