Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Ընդգծվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև տարանցիկ և լոգիստիկ ներուժի ամրապնդման, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համատեղ նախագծերի կարևորությունը:
Կողմերը քննարկել են տրանսպորտային, լոգիստիկ և էներգետիկ ոլորտներում տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման և համագործակցության խորացման հարցեր: Ուշադրություն է դարձվել նաև ներդրումային համագործակցության ընդլայնմանը և երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման հնարավորություններին:









