Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը վարչական պատասխանատվություն է նախատեսում ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկող նյութերի տարածման, ինչպես նաև նման բովանդակությունը հեռացնելը մերժելու համար:
Նոր կանոնները կարող են ուժի մեջ մտնել 2027 թվականի մարտի 1-ից։
Նշվում է, որ փաստաթուղթը նպատակ ունի խստացնել վերահսկողությունը սոցիալական ցանցերում և առցանց ծառայություններում տեսալսողական բովանդակության նկատմամբ: Օրենքը սահմանում է հարթակների սեփականատերերի պարտականությունը՝ սահմանափակել ստեղծագործությունների հասանելիությունը, եթե մշակույթի նախարարությունը դրանք ճանաչում է որպես վարկաբեկող:
«Ռոսկոմնադզորի» պահանջից հետո նման բովանդակության հեռացման ժամկետը կկազմի 24 ժամ։









