ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, որոնք պետք է մասնակցեին նոյեմբերի 19-ին Շենժենում նախատեսված Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ բանակցություններին, ներկա չեն լինի այդ հանդիպմանը:
Ըստ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի՝ Քուշներն ու Ուիթքոֆը ներկայումս քննարկումներ են վարում եվրոպացիների հետ: Օրակարգում է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունը։
Օրերս Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական բանակցային ձևաչափն ընդլայնվելու է, դրանում ներգրավվելու է նաև եվրոպական կողմը: Սակայն Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի ընդլայնումը Մոսկվայի հետ չի համաձայնեցվել։
Միևնույն ժամանակ, Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Եվրոպան կներկայացնի 5 երկիր՝ Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Լեհաստանը, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ ներկայացուցիչները:









