ՆԳ նախարարի տեղակալը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է ՀՀ և ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է ՀՀ և ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն Ավստրիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարների և ՆԳՆ գլխավոր քարտուղար Անդրեաս Ախացի հետ։ Հանդիպումներին մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ներքին գործերի բնագավառում հայ-ավստրիական համագործակցության զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել միգրացիոն գործընթացների արդյունավետ կառավարմանը, սահմանների համալիր կառավարմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող հարցերին։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի ներքին գործերի համակարգում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով միգրացիայի և քաղաքացիության ոլորտում ծառայությունների արդիականացմանը, գործընթացների թվայնացմանը և նոր կենսաչափական համակարգի ներդրմանը։

Քննարկվել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները և այդ համատեքստում ավստրիական կողմի հետ համագործակցության ուղղությունները։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև աշխատանքային կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանն ու վերապատրաստումների կարևորությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում