ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Կարակասում Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու երկրները խորացնելու են ռազմական համագործակցությունը՝ օտարերկրյա ուժերի և թմրաահաբեկիչների դեմ պայքարին աջակցելու նպատակով։
Հեգսեթը նաև նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է Վենեսուելայի հետ համագործակցել ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ոլորտում։
Այնուհետև Հեգսեթը մեկնել է Բոգոտա և հայտարարել ռազմական գործընկերության ընդլայնման մասին։ Կոլումբիայի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման շնորհիվ թմրաահաբեկիչների դեմ պայքարը շատ արդյունավետ է եղել։









