Տեղի են ունեցել ՀՀ-Իտալիա պաշտպանական խորհրդակցությունները. ստորագրվել է երկկողմ համագործակցության 2027-ի ծրագիրը

Տեղի են ունեցել ՀՀ-Իտալիա պաշտպանական խորհրդակցությունները. ստորագրվել է երկկողմ համագործակցության 2027-ի ծրագիրը

Նոյեմբերի 18-ին Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը։

Խորհրդակցությունների արդյունքում կողմերը համաձայնեցրել և ստորագրել են երկկողմ համագործակցության 2027 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Հաջորդ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան Երևանում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում