Ինչպես ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը հայտնել էր, Հայաստանը հրավիրվել է Մայամիում անցկացվող G20-ի գագաթնաժողովին։ Փաշինյանը ճեպազրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց։
«Մեծ պատիվ է այդպիսի հրավեր ստանալը, և, բնականաբար, այո, ես կմասնակցեմ։ Հրավիրված են ոչ միայն Հայաստանը, այլև այլ երկրներ։ Ադրբեջանը նույնպես հրավիրված է։ Ղազախստանը նույնպես հրավիրված է։ Դե, Ռուսաստանը G20-ի անդամ է։ Իհարկե, կմասնակցեմ։ Մնացած հարցերն աշխատանքային քննարկման փուլում են, շատ մանրամասներ այս պահին չեմ կարող ասել»,- նշեց նա։









