ԼԼուսինե Մուրադյան

Բարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. Փաշինյան

Բարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. Փաշինյան

«Ես չեմ խոսում քաղաքականությունից հեռանալու մասին։ Չեմ կարող ասել՝ գուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալ հասկացությունը ո՞րն է։ Հարցազրույց տալն էլ քաղաքականությամբ զբաղվել է»։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովում արած իր այն հայտարարությանը, թե նոր Սահմանադրությունն ընդունելուց, խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո պատրաստ է պաշտոնից հեռանալ։

Լրագրողը հետաքրքրվեց՝ պաշտոնից հեռանալու պարագայում Նիկոլ Փաշինյանը կղեկավարի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, թե՞ առհասարակ քաղաքականությամբ զբաղվելը կդադարեցնի։

«Ես չեմ ասի, որ քաղաքականությունից հեռանում եմ կամ կհեռանամ, բայց դա ճիշտ չեմ համարում, էս գլխից ասեմ, որ ես չլինեմ վարչապետի թեկնածու…

Ի միջի այլոց, մենք նախկինում այդ մոդելն ունեցել ենք, հետո փոխել ենք։ Այսինքն՝ մենք վարչության նախագահի և, այսպես ասած, կուսակցության համամասնական ցուցակի կամ վարչապետի թեկնածուի դերերը չենք նույնականացրել, բայց մեկ է՝ խորհրդարանական կառավարման համակարգում դա գալիս է, բնականորեն այդ զարգացմանն է հասնում։ Իմ կարծիքով՝ ճիշտ տրամաբանությունը դա է», — ասաց նա։

Անդրադառնալով կուսակցության հավանական ղեկավարի ընտրությանն իր հեռանալուց հետո՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կարծում եմ, որ բարեբախտ իրադարձություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում