Շենժենում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները։ Դոնալդ Թրամփը նշել է, որ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է, և իրենք հիանալի հարաբերություններ են ունեցել երկար տարիներ։ Կողմերի հանդիպումը տևել է 35-40 րոպե։
Ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ այն լավ է անցել։ Երկու ղեկավարները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը և երկկողմ հարաբերությունները։ Ուշակովը նշել է, որ Ուկրաինան եղել է հանդիպման գերիշխող թեման։
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էլ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հավատարիմ են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նրա խոսքով՝ մինչ Մոսկվան ու Վաշինգտոնը փորձում են կարգավորել հակամարտությունը, եվրոպացիները ձգտում են կանխել դա։









