ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջան այցս նախատեսվում է դեկտեմբերին. Ալեն Սիմոնյան

Ադրբեջան այցս նախատեսվում է դեկտեմբերին. Ալեն Սիմոնյան

Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանն անդրադարձել ենք բոլոր հարցերին՝ սկսած գերիներից, վերջացրած հետագա հանդիպումներով: Այդ մասին լրագրողերի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Դուբլինում կայացած վերջին հանդիպմանը:

«Ամսվա վերջ Հայաստան են գալու «Խաղաղության կամուրջ» շրջանակում Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, նաև հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, ոչ Բաքու քաղաք:

Իմ այցը նախատեսվում է, որովհետև Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել է, հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ,- ասաց նա և հավելեց.- Իմ այցը նախատեսվում է դեկտեմբերին: Բաքու չի լինելու, ժամանակը կգա, կասեմ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում