ԿԿարմեն Ղուկասյան

Տարեվերջին կավարտենք «300 դպրոցն ու մանկապարտեզը», 2027-ին կմեկնարկենք հաջորդ 300 դպրոցների, 100 մանկապարտեզների շինաշխատանքները. Անդրեասյան

Տարեվերջին կավարտենք «300 դպրոցն ու մանկապարտեզը», 2027-ին կմեկնարկենք հաջորդ 300 դպրոցների, 100 մանկապարտեզների շինաշխատանքները. Անդրեասյան

Խորհրդարանը շարունակում է քննարկել 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։

ԿԳՄՍ ոլորտների բյուջեն Կառավարության նախորդ ծրագրի մեկնարկի՝ 2021-ի համեմատ ավելացել է ավելի քան երկուսուկես անգամ։ 2027-ին այս ուղղություններին կհատկացվի ավելի քան 435 միլիարդ դրամ՝ 23 բյուջետային ծրագրի և 193 միջոցառման համար։ Այս մասին խորհրդարանում իր ելույթում հայտնեց հիմնական զեկուցող՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, նախարարը տեղեկացրեց՝ 2027-ին դրանց համար հատկացված է 164,4 միլիարդ դրամ, որը կազմում է ընդհանուր հատկացումների 37,7 տոկոսը։

«Ամենախոշոր կապիտալ ծրագրերից «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով, օրինակ, եթե մեկնարկային տարում՝ 2021-ին, ամբողջ տարվա կատարողականը 12,9 մլրդ դրամ էր, ապա 2025-ին տարեկան կատարողականն ավելի քան իննապատկվել է՝ գերազանցելով 120 մլրդ դրամը։ 2026-ին մենք սպասում ենք շուրջ 150 միլիարդ դրամի կատարողական միայն այս ծրագրով։ Տարեվերջին կավարտենք «300 դպրոցն ու մանկապարտեզը» և միանգամից 2027-ին կմեկնարկենք հաջորդ 300 դպրոցի, 100 մանկապարտեզի շինարարության աշխատանքները»,- տեղեկացրեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ սա դեռ ամենը չէ. դրան կգումարվեն 100 արվեստի ու սպորտի դպրոցները, 100 կոմբինացված մարզահրապարակները, 40 պատմամշակութային հուշարձանները, 30 երիտասարդական կենտրոնները, 3 ստադիոնները, առնվազն 30 քոլեջները, Ակադեմիական քաղաքի ուսանողական կացարաններն ու մյուս ենթակառուցվածքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում