Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել:
Քննարկվել են ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերությունների օրակարգի արդիական հարցեր, տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:
Նախարարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:









