ՊՆ տեղակալները հետևել են ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին

ՊՆ տեղակալները հետևել են ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ այս շաբաթ մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի հերթական փուլը։

Ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված սպաներին՝ Էդվարդ Ասրյանը և Արման Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել են գործընթացի ներդրումը զինված ուժերում՝ որպես անընդհատ պատրաստության, ենթականերին դրական օրինակ ծառայելու և աշխատավարձի շեշտակի բարձրացման կարևոր բաղադրիչ։

Ատեստավորմանը ներգրավված զինծառայողները ստուգարքներ են հանձնել շարային, ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից։

Ստուգարքային բոլոր առարկաների արդյունքների հանրագումարով էլ կձևավորվի ընդհանուր գնահատականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում