Կառավարությունը հաստատել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները, ըստ որոնց՝ Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի ժամկետով կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր։ Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խոշորագույն կրթական և գիտական հաստատությունը ղեկավարելու վստահության համար։
«ԵՊՀ-ն, շնորհիվ Կառավարության մեծածավալ ներդրումների, հագեցվել է նորագույն գույքով, սուպերհամակարգչով, ինչի շնորհիվ մեր գիտական արդյունքները գրեթե կրկնապատկվել են»,- ասել է նորընտիր ռեկտորը՝ հավելելով, որ կրթական ոլորտում նոր մարտահրավերներ, բարեփոխումներ են սպասվում՝ նոր օրենքից բխող փոփոխություններով պայմանավորված։










