Հայաստանը հրավիրվել է մասնակցելու Միացյալ Նահանգներում Մեծ քսանյակի գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14–15-ը Մայամիում։ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել ևս 12 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Նորվեգիան, Կատարը, Իսպանիան։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը բացակայում է G20-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակից երկրների ցանկից, մինչդեռ դրանում ընդգրկված է Լեհաստանը, որը խմբի մշտական անդամ չէ։ Դեռ 2025 թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը հրավեր չի ստանա Մայամիում կայանալիք գագաթնաժողովին։
ԱՄՆ-ն իր հերթին բոյկոտել էր Յոհանեսբուրգում կայացած G20-ի առաջնորդների գագաթնաժողովը։ Երկու երկրները սուր տարաձայնություններ ունեն արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցերի շուրջ։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։













